Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»՝ 400 միլիոն եվրոյի դիմաց
Մադրիդի «Ռեալն» ամեն ինչ անում է ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին ստորագրելու համար:
Ըստ իսպանական Marca-ի՝ Նեյմարը գլխավորում է մադրիդյան ակումբի տրանսֆերային թիրախների ցանկը: Աղբյուրը նշում է, որ Նեյմարի տեղափոխությունը կարող է արժենալ անգամ ավելին, քան 400 միլիոն եվրոն է:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խալեիֆը, սակայն, չի պատրաստվում վաճառել իր աստղային ֆուտբոլիստին, որին գնելու համար ծախսեց ավելի քան 222 միլիոն եվրո: Մյուս կողմից՝ Ալ-Խալեիֆը դեմ չի լինի Նեյմարին փոխարինել մադրիդյան ակումբի երեք աստղերի հետ, որոնց թվում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ Նեյմարին ստորագրելը շատ բարդ կլինի, սակայն նախատեսում է անել դա 2019 թվականի ամռանը: Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ կատալոնական «Բարսելոնայից»՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան