
Facebook-ում լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն

Facrbook սոցիալական ցանցի ժապավենը կսկսի ավելի հաճախակի ներկայացնել նորություններ օգտատերերի ընկերներից եւ հարազատներից, իսկ ընկերությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները կպակասեն: Հունվարի 11-ին այս մասին հայտարարել է սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը։
«Առաջին փոփոխությունները կվերաբերեն նորությունների ժապավենին, որտեղ դուք (օգտատերերդ) կկարողանաք ավելի շատ (տեղեկատվություն) տեսնել ձեր ընկերների, ընտանիքի եւ խմբերի մասին: Քանի որ մենք այն մղում ենք առաջին պլան, ապա դուք ավելի քիչ կտեսնեք հասարակական կոնտենտ, ինչպես գրառումներն ընկերություններից, բրենդներից եւ ԶԼՄ-ներից»,- գրել է Ցուկերբերգը սոցցանցի իր էջում:
Նրա գնահատմամբ՝ նորամուծությունները, որոնց ներդրման համար կպահանջվի մի քանի ամիս, օգուտ կբերեն ընկերությանը: Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում է 2 միլիարդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: