Բաժիններ՝

Toyota-ն 1000-ձիաուժանոց հիբրիդային սուպերքար է ցուցադրել

Toyota ընկերությունը ներկայացրել է 1000-ձիաուժանոց հիպերքարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանումով, որը պատկերացում է տալիս, թե ինչ ուղղությամբ կզարգանա ճապոնական մակնիշի մարզական ավտոմեքենաների շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսալոնում, որը կբացվի ընթացիկ շաբաթվա վերջին։

Նորույթը մշակել է Toyota-ի մարզական ստորաբաժանումը՝ Gazoo Racing-ը: Ավտոմոբիլի կառուցվածքում օգտագործվել են TS050 Hybrid-ի մարզական նախատիպի բաղադրիչները, որը մասնակցում է դիմացկունության մրցարշավների (WEC) աշխարհի առաջնությանը:

Այդ թվում, մրցարշավային ավտոմեքենայից հիպերքարին բաժին է հասել 2,4-լիտրանոց բենզինային թվին-տուրբո «վեցյակը», որը մտնում է հիբրիդային ուժային կայանքի կազմի մեջ: Դրա միագումար հզորությունը 1000 ձիաուժ է: GR Super Sport-ի մասին այլ տեղեկատվություն Toyota-ում չեն տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս