Մեր տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին, չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին:
Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ տեղադրված գումարը:
Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար:
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Ցուցմունք տվել է, դեպքը նկարագրել է, սակայն իր դիրքորոշումը չեմ կարող ես հայտնել, որովհետեւ նրա ասած տվյալները նախաքննական գաղտնիք են: Ինֆորմացիա իրավասու չեմ տալ:
Սերժ Սարգսյանը շարունակում է լարված անորոշության մեջ պահել ՀՀԿ-ականներին, առանձնապես ռեյտինգայինների երկրորդ էշելոնին։ Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան: Թեեւ ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։
Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, ըստ մեր աղբյուրների, կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Արդեն բակային խանութներ են մտել… լուսանկարն արել եմ ես, այսօր (երեկ, հեղ.)` ժամը 12-ի մոտակայքում։ Խանութն էլ գտնվում է Գ. Հասրաթյան փողոցում` նախկին Լենինականի` նախկին Շիրակ հանրախանութի հարևանությամբ։ Շարքում առաջին խանութն է, որ միրգ֊բանջարեղեն է վաճառում»:
Ասում են, թե Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք:
«1.5 միլիոն մարդ է զոհ գնացել Հայոց ցեղասպանությանը։ Ես դա գիտեմ, անձամբ եմ հետաքննել դա, իսկ Թուրքիան փորձում է ծածկել դա»,- գրում է նա։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «ՍԱՍ գրուպ» ընկերության նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրության հերոսներից մեկն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Խոսքը «ՍԱՍ գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն, 37-ամյա Էդգար Ավետիսյանի մասին է:
Jimmy Choo կոշիկի էլիտար առեւտրանիշը հայտարարել է, որ գնորդ է փնտրում:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ֆիրմային խանութ է բացել Տոկիոյում: Հագուստի նոր հավաքածուի շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում։
Ֆրանսիայում մի խումբ հնագետներ եւ շինարարներ դղյակ են կառուցում XIII դարի նախագծերով եւ տեխնոլոգիաներով՝ զբոսաշրջիկներին հրապուրելու համար:
Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր է շփել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում է Daily Mail տաբլոիդին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Փոխադրամիջոցներում տեղ ընտրելիս մենք հիմնականում առաջնորդվում ենք հարմարավետության սկզբունքով։ Բայց հարկավոր չէ մոռանալ նաև անվտանգության մասին, քանի որ յուրաքանչյուր փոխադրամիջոց ունի հատվածներ, որտեղ վթարի դեպքում տուժելու հավանականությունն ավելի փոքր է։
Արմավը համարվում է ամենաառողջ պտուղներից մեկը։ Սա զարմանալի չէ, քանի որ այն բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, ինչպես նաև օգտակար է առողջության համար։
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։
Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղայի, որն, ինչպես պնդում են ոստիկանները, փորձել է ավտոմեքենայով անցնել ամբողջ երկրով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակտիվ նամակագրություն է իրականացնում։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ Հանձնաժողովը 600 հազար դրամ պետք է վճարի ՀԱՅՓՈՍՏ ընկերությանը։
Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից Արցախի հազարավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հին:
Մանկունյանցիները պլանավորում են ամռանն ուժեղացնել հարձակման գիծը՝ կապված Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի հետ, ով, ըստ նախնական տեղեկությունների, բաց կթողնի մինչև 9 ամիս: Որպես շվեդի փոխարինողներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 2 թեկնածություն. Դրիս Մերտենսին՝ «Նապոլիից», և Անդրեա Բելոտիին՝ «Տորինոյից»:
Հայոց ցեղասպանության պատմությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պատմությունն է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչոր կա:
Երևանում կայացել է «1915 թվականի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր հալածանքների ենթարկվող հայերին օգնության են հասել աշխարհի տաբեր ծայրերից:
Էրդողանը նաև հասկանում է, որ Աթաթուրքի հետ իրապես մրցակցելու կամ նրան ստվերելու համար պետք է կարողանա ունենալ տարածքային նվաճում՝ մեծացնել Թուրքիայի տարածքը։ Սակայն իրականում կարող է լինել հակառակը. Էրդողանը Թուրքիան կտանի դեպի կործանում, մասնատում (ներկայիս Թուրքիան շատ են համեմատում Երրորդ ռեյխի, իսկ Էրդողանին՝ Հիտլերի հետ)։