Արցախում անցկացվել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, վաղ առավոտից Արցախի հազարավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հին:

Առավոտյան հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել նաև բարեխոսական Սրբոց նահատակաց և ոգեկոչման կարգ:

Նշենք նաև, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված` միջոցառումներ են անցկացվում նաև Արցախի բոլոր շրջաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930