600 հազար դրամ՝ ՀԾԿՀ-ի փոստային կարիքների համար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակտիվ նամակագրություն է իրականացնում։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ Հանձնաժողովը 600 հազար դրամ պետք է վճարի ՀԱՅՓՈՍՏ ընկերությանը։
ՀԾԿՀ-ն գնել է փոստային ծառայություններ՝ կապված նամակների հետ։ Ընդ որում՝ ՀԾԿՀ-ի ընտրությունը թե՛ ծրարների, թե՛, առավել ևս, նամականիշերի տեսակների առումով՝ խիստ բազմազան է։