Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին լարված անորոշության մեջ է պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է լարված անորոշության մեջ պահել ՀՀԿ-ականներին, առանձնապես ռեյտինգայինների երկրորդ էշելոնին։ Իսկ մարզերում շարունակվում են «բազարները», թե ով ումից ձայն գողացավ, ինչքան: Թեեւ ոմանց համար զարմանալի էր Շիրակի մարզում Արման Սահակյանի առաջատար լինելը, սակայն, Գյումրու մեր աղբյուրների վկայությամբ, նա անգամ որոշ չափով օգնել է Ֆելիքս Ցոլակյանին։ Արդյունքում նրանք երկուսն էլ անցել են՝ 14 հազար 510 եւ 11 հազար 796 ձայնով: Սակայն ԱԺ գնացող Ֆելիքս Ցոլակյանը հնարավոր է՝ երկար չմնա օրենսդիր մարմնում։

Նախագահի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում։ Եվ Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս