
Քաղաքապետի տիկինը. ո՞վ է ամբաստանյալի աթոռին հայտնվածը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ նրան փոխանցել պոլիէթիլային պարկի եւ փաթեթի մեջ տեղադրված գումարը:
Սակայն ԱԱԾ աշխատակիցները մեքենան զննել ու գումարը հայտնաբերել են: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր.օր 215.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ԵՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: