
Dior-ը հագուստի նոր հավաքածու է ներկայացրել Տոկիոյում

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ֆիրմային խանութ է բացել Տոկիոյում: Հագուստի նոր հավաքածուի շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում։
Աշունձմեռ տարեշրջանի շարքից իրերը համադրում են դասական հագուստի ձեւվածքը եւ սպորտային ոճը: Հագուստն ստեղծվել է միագույն՝ վառ շեշտադրումներով եւ նախշերով: Հավաքածուի պաշտոնական գործարկումն ամբողջ աշխարհում ֆիրմայի խանութներում նշանակված է մայիսի կեսին:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը:
2016 թվականին Dior-ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը:
https://www.youtube.com/watch?v=dDwv_MFV0AY