
«Մայր գետից պոկված վտակներն այլևս չեն կարող միանալ իրենց ակունքներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին:
«ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի. «Հետո էլ` Ծառուկյանը մինչեւ էս պահն իրեն սխալ չի պահել»:
Այնուհանդերձ, ՀՀԿ կազմակերպչական շրջանակները պնդում են, որ անպայման թեկնածու են ունենալու․ «ԱԺ մանդատները բաշխենք, անունը կհրապարակենք»:
Եվ պատմեցին, որ Սերժ Սարգսյանը, ընտրությունների վերջին օրն Արարատում փակ հանդիպման ժամանակ համայնքապետերի ներկայությամբ ասել է. «Ուզում եմ իմանաք, որ մայր գետից պոկված վտակներն այլեւս չեն կարող միանալ իրենց ակունքներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: