Օմանի ԱԳ նախարարը Արաղչիի հետ բանակցությունները կառուցողական է անվանել

Օմանը հույս ունի շուտով հայտարարել Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի ստեղծման մասին՝ անվտանգ նավարկությունը վերականգնելու նպատակով։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդին հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունները եղել են դրական և կառուցողական։

«Ես կառուցողական զրույց ունեցա իմ իրանցի գործընկեր, պարոն Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կհայտարարենք Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի ստեղծման և անվտանգ նավարկությունը վերականգնելու ուղղությամբ գործնական միջոցառումների մասին», – X-ում գրել է ալ-Բուսաիդին։

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը կկարգավորվի հետագայում, իսկ մշտական լուծումը նախատեսվում է մշակել պատշաճ ժամկետներում՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31