Բաժիններ՝

Ավստրալացի 12-­ամյա տղան փորձել է ավտոմեքնայով կտրել-­ացնել մայրցամաքը

Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել է 12-­ամյա տղայի, որն, ինչպես պնդում են ոստիկանները, փորձել է ավտոմեքենայով անցնել ամբողջ երկրով: Նրան արդեն հաջողվել էր անցնել 1300 կիլոմետր՝ արեւելքից արեւմուտք, երբ նրան կանգնեցրել է պարեկային ավտոմեքենան: Ոստիկաններն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ավտոմեքենայի թափարգելը քարշ էր գալիս գետնին, տեղեկացնում է BBC­-ին:

Ոստիկանությունը պարզել է, որ տղան 14 ժամում կտրել­անցել է Նոր Հարավային Ուելսի նահանգը, եւ պատրաստվում էր շարունակել ուղեւորությունը մինչեւ Արեւմտյան Ավստրալիայի նահանգի Փերտա քաղաք: Դրա համար նա եւս 30 ժամ պետք է ընթանար անապատի ճանապարհով: Ավստրալիայում վարորդական իրավունք կարելի է ստանալ 16 տարեկանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս