Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ, SDF) լուծարվել են։ Ինչպես  տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին հայտարարել է խմբավորման առաջնորդ Մազլում Աբդին։

«Մենք այսօր հայտարարում ենք «Սիրիական դեմոկրատական ուժերի» առաքելության ավարտի մասին և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք որպես անկախ ռազմական ուժ դրա լուծարման և պետական ​​ինստիտուտներին լիակատար ինտեգրման մասին»,- հայգտարարել է ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին։

Syria TV-ի փոխանցմամբ՝ Դամասկոս ժամանած Աբդին ռազմական, անվտանգության և վարչական չլուծված հարցերի շուրջ բանակցություններ է վարել սիրիացի պաշտոնյաների, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն, որն ԱՄՆ-ի աջակցությամբ օգնեց հաղթել «Իսլամական պետությանը» և վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և արևելյան մասերը, հունվարին համաձայնության էին եկել սիրիական պետության մեջ քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ, որը Վաշինգտոնն անվանել էր «պատմական հանգրվան»։

Գործարքը կնքվել է կարճ ժամանակ անց, երբ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը հունվարին հարձակում էին սկսել՝ գրավելով ՍԴՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։

Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կազմում էին ՍԴՈՒ-ի միջուկը, արդեն ինտեգրվել էին պետական ​​ուժերի մեջ, իսկ նրանց հրամանատար Սիփան Համոն մարտ ամսին նշանակվել էր երկրի արևելյան տարածքների պաշտպանության փոխնախարար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31