Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել 2 թոփ-հարձակվողների Սերիա Ա-ից

Զլատան Իբրահիմովիչի փոխարինողներ:

Մանկունյանցիները պլանավորում են ամռանն ուժեղացնել հարձակման գիծը՝ կապված Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի հետ, ով, ըստ նախնական տեղեկությունների, բաց կթողնի մինչև 9 ամիս: Որպես շվեդի փոխարինողներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 2 թեկնածություն. Դրիս Մերտենսին՝ «Նապոլիից», և Անդրեա Բելոտիին՝ «Տորինոյից»:

Ըստ Football-Italia-ի տեղեկության՝ անգլիական ակումբը պատրաստ է Մերտենսին վճարել տարեկան 4.5 մլն եվրո: Transfermarkt-ը Դրիսին գնահատում է 25 մլն եվրո:

Բելոտիի համար անգլիացիները պատրաստ են վճարել 84 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Mirror-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված է Ժոզե Մոուրինիոն:

Սերիա Ա-ի 2016-17թթ. մրցաշրջանի 29 խաղերում 29-ամյա Մերտենսը դարձել է 21 գոլի և 9 ասիստի հեղինակ: Բելոտին գլխավորում է Իտալիայի առաջնության ռմբարկուների մրցավազքը: Անցկացրած 29 խաղերում 23-ամյա հարձակվողը խփել է 25 գնդակ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս