
Կարեն Ավագյանը ցանկանում է դառնալ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այդ հանձնաժողովի նախագահը նախորդ գումարման Ազգային ժողովում Արա Բաբլոյանն էր, որին ՀՀԿ-ն ուղարկում է դեսպանի աշխատանքի Շվեյցարիա՝ փոխարինելու շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Ու թեև Բաբլոյանը դեմ է արտահայտվել իր նշանակմանը, սակայն ագրեմանն արդեն ուղարկված է: Հիմա, երբ Արա Բաբլոյանը գնում է, մասնագիտությամբ բժիշկ պատգամավոր մնում է Կարեն Ավագյանը, որը վայելում է նաև մյուս բժիշկ՝ Արմեն Աշոտյանի հովանավորությունը: Ի դեպ, հանձնաժողովի փոխնախագահը Սուքիաս Ավետիսյան էր, որն այլևս պատգամավոր չէ: Այսինքն՝ փոխնախագահի պաշտոնը ևս թափուր է մնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: