Բաժիններ՝

Թրամփը Լավրովին պատմել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ­-ի պլանների մասին. ABC

Տեղեկատվությունը, որն ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ­-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին: Այս մասին հայտնել է ամերիկյան ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ այդ տեղեկություններն սկզբնապես ստացվել են ԻՊ­ի շարքերում գործող իսրայելացի լրտեսի կողմից: Խոսքը վերաբերել է ԱՄՆ մեկնող ինքնաթիռում ահաբեկչական գործողություն կազմակերպելու զինյալների մտադրություններին: Այդ նպատակով ծայրահեղականները որոշել են օգտագործել նոութբուքի կոպուսում թաքցված ռումբ:

Վաշինգտոնն այս հետախուզական տվյալները համարել է վստահության արժանի եւ հենց այդ պատճառով է քննարկել Եվրոպայի երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռների սալոն նոութբուքեր տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: ABC-­ի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Լավրովին հայտնել է հիշյալ տեղեկությունները, լրտեսի կյանքին վտանգ է սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031