Բաժիններ՝

Վերատին կարող է չվերադառնալ ՊՍԺ-ի տրամադրության տակ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է չվերադառնալ ՊՍԺ-ի տրամադրության տակ, որը սկսում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին հուլիսի 4-ին: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ենթադրվում է, որ այդ դեպքում «Բարսելոնան» կսկսի ուղղակի բանակցություններ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ, եթե Վերատին ամեն դեպքում որոշի մնալ Փարիզում, ապա «Բարսելոնան» իր ուշադրությունը կսևեռի «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի կամ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերայի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» իտալացի ֆուտբոլիստի համար կարող է վճարել 100 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս