
Longchamp-ը ամառային կոշիկի նոր հավաքածու է ցուցադրել

Longchamp ֆրանսիական ընկերությունը ցուցադրել է ամառային կոշիկի նոր հավաքածու: Այդ մասին հայտնել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ շարքում մարմնավորված է մեծ քաղաքի էներգիան:
Հավաքածուում տեղ են գտել բալետկաներ՝ ոտքի կոճերի շուրջ թավշակաշվից կամ ցանցավոր գործվածքից պատրաստված փոքրիկ գոտիներով, թավշակաշվից եւ մետաղապատ կաշվից պատրաստված տափակ ներբաններով սանդալներ, ինչպես նաեւ էսպադրիլիաներ՝ բամբակից ասեղնագործված ծաղիկներով:
Longchamp ընկերությունը 1948 թվականին Փարիզում հիմնադրվել է Ժան Կասեգրենի կողմից: Սկզբնապես այն մասնագիտանում էր ծխախոտի եւ ծխելու պարագաների վաճառքի բնագավառում: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն է: Ներկայում այս բրենդի ներքո արտադրվում է տղամարդկանց եւ կանանց հագուստ ու կոշիկ, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ կաշվե իրեր: