Մերսման սրահում մարմնավաճառները պոռնկությամբ են զբաղվել. «Փաստինֆո»
երսման սրահը մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու նպատակով օգտագործելու և այդկերպ գույքային օգուտ ստանալու համար սրահի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Քրիստինե Սարգսյանը պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու և այդկերպ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու միջոցով գույքային օգուտ ստանալու նպատակով` 2016թ. հունիսի 11-ին վարձակալել է Երևան քաղաքի Կորյունի 3/14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որտեղ ստեղծել է «Օպիում» մերսման սրահը և անձամբ կազմակերպել ու ղեկավարել է հաստատության բնականոն գործունեությունն: Իսկ Հ. Հ.-ը, Հ. Բ.-ը և Ե. Ա.-ը զբաղվել են պոռնկությամբ՝ Քրիստինե Սարգսյանը նրանց օգտագործելով ստացել է գույքային օգուտ: Քրիստինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Աղբյուր` Փաստինֆո