
Ջանլուիջի Դոնարուման կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ, բայց հաջորդ տարի կտեղափոխվի «Ռեալ»

Նոր շրջադարձ ամռան գլխավոր տրանսֆերային ասքերից մեկում: «Միլանի» հետ դարպասապահի նոր համաձայնագրի մեջ կներառվի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորության մասին կետ: Ինչպես հաղորդում է Cadena Cope-ը, հրաժարագնի չափը մադրիդցիների համար այդքան էլ մեծ չի լինի:
Դոնարուման կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ 2018թ.-ին: Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել էր, որ կհանդիպի «Միլանի» հետ երիտասարդական Եվրո-2017-ից հետո, որպեսզի քննարկեն Դոնարումայի ապագան:
«Միլանի» սեփականատեր Էոնգհոնգ Լին հայտարարել էր, որ Դոնարուման ամբողջ հաջորդ մրցաշրջանը կանցկացնի տրիբունաներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը