
«Ալավեսը» «Ռեալից» ձեռք բերեց Զինեդին Զիդանի որդուն

Կիսապաշտպանը պոկվեց հայրական գրկից:
22-ամյա ֆրանսիացին նոր ակումբի հետ 3 տարվա համար նախատեսված պայմանագիր է ստորագրել: Էնցո Զիդանի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Տրանսֆերի գնի և պայմանագրի մանրամասների մասին չի հաղորդվում:
Էնցոն հանդես է եկել «Ռեալի» համակարգի տարբեր թիմերի կազմերում 10 տարեկանից:
«Կաստիլիայի» կազմում անցկացրած 33 խաղերում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Զիդանին գնահատում է 750 հազար եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը