
Պուտինը ռուսական հակապատժամիջոցները երկարացրեց մինչև 2018 թվականի վերջը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների պատասխան միջոցները երկարացրել էմինչեւ 2018 թվականի դեկտեմբեր: Հակապատժամիջոցները Ռուսաստան մթերքների առանձին տեսակների մատակարարման արգելք է նախատեսում։ Պուտինի հրամանագիրն ստորագրվել է հունիսի 30-ին եւ հրապարակվել իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Նախօրյակին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել էր, որ կառավարությունը նախագահին հենց այդ ժամկետով պատասխան միջոցներ կառաջարկի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների երկարացումից հետո:
Ռուսաստանի իշխանությունները պարենային արգելք են սահմանել ի պատասխան ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների: Այն գործում է 2014 թվականի օգոստոսի 7-ից: Պատժամիջոցների եւ հակապատժամիջոցների պատճառ է դարձել Ուկրաինայում ծավալված հակամարտությունը:
ԵՄ-ի խորհուրդը հունիսի 26-ին Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց վեց ամսով՝ դա բացատրելով Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ: ԵՄ-ի ղեկավարներն այդ որոշումը հաձաձայնեցրել էին հունիսի 22-ին: