Բաժիններ՝

Թրամփը հանրապետականներին հորդորել է անհապաղ չեղարկել Obamacare-ը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության սենատորներին հորդորել է չեղյալ հայտարարել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված Obamacare առողջապահության բարեփոխումն այն բանից հետո, երբ հանրապետականների նոր օրինագիծն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի ստացել Սենատում։

«Եթե հանրապետական սենատորներն այժմ չեն կարող անցկանցնել (օրինագիծը – խմբ.), որի վրա նրանք աշխատում են, նրանք պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն այդ Obamacare-ը եւ այն փոխարինեն ավելի ուշ»,- գրել է Թրամփը Twitter սոցիալական ցանցի իր օգտահաշվում:

Ավելի վաղ հանրապետականները հարկադրված էին Սենատում հետաձգել քվեարկությունն առողջապահության բարեփոխման շուրջն այն բանից հետո, երբ հանրապետական խմբակցության մի ամբողջ շարք սենատորներ հրաժարվեցին քվեարկել օրինագծի օգտին դրա ներկայիս տեսքով:

Քանի որ Սենատում բոլոր 48 դեմոկրատները դեմ են բարեփոխմանը, օրենքն անցկացնելու համար հանրապետականներին անհրաժեշտ է առնվազն 50 ձայն սեփական խմբակցության 52 սենատորներից, բայց այժմ նրանց չի բավականացնում առնվազն հինգ ձայն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս