
Ո՞ր պաշտոնյաների որդիներն են ծառայել` ըստ Դավիթ Տոնոյանի

«Եթե առանձին անձանց մասին է խոսքը, ապա այն ճշգրտումների կարիք ունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների որդիների` բանակում չծառայելու հանգամանքը:
Ի պատասխան հարցի` կարո՞ղ է նշել մեկ պաշտոնյայի անուն, ում որդին ծառայել է, Դ.Տոնոյանը նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և գլխավոր շտաբի պետի որդիների մասին, սակայն ՊՆ համակարգից դուրս այլ պաշտոնյաների անուններ չկարողացավ թվել. «Լրացուցիչ պետք է ճշգրտեմ»: