Քաղցր ուտելու անզուսպ ցանկությո՞ւն ունեք. օգտագործեք այս 2 բաղադրիչները
Budetezdorovy.ru-ն գրում է, որ մարդիկ, ովքեր մեծ քանակով շաքար են օգտագործում, օրգանիզմում նպաստավոր միջավայր են ստեղծում բակտերիաների ու սնկերի համար։
Քաղցր ուտելու անզուսպ ցանկությունից ազատվելու գործում կարող են օգնել այս երկու բաղադրիչները՝ կտավատի սերմ և մեխակ։
Հարկավոր է
• 100 գրամ կտավատի սերմ
• 10 գրամ մեխակ։
Պատրաստման եղանակը։ Բաղադրիչներն այնքան մանրացրեք, մինչև ստանաք միասեռ զանգված։Օգտագործման եղանակը։ Օգտագործեք մեկ ամիս, ամեն օր՝ 2 ճաշի գդալ։ Խառնուրդը կարող եք ավելացնել պատրաստի ճաշատեսակներին, ըմպելիքին կամ պարզապես բացել տաք ջրով։ Գերադասելի է օգտագործել առավոտյան։
Կանայք, ովքեր քաղցր ուտելու մեծ ցանկություն են ունենում դաշտանային ցիկլից առաջ, պետք է սննդակարգում ավելացնեն այնպիսի մթերք, որը մեծ քանակով մագնեզիում է պարունակում։ Քաղցր ուտելու ցանկության դեմ պայքարում կարող է օգնության հասնել նաև դառը շոկոլադը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը