
Արցախում օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է Մարտունու շրջանում

Արցախի Հանրապետությունում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գրանցվել է օձի խայթոցի 13 դեպք, որից 3-ը երեխաներ են, 1-ը` հղի կին: Առաջին դեպքը արձանագրվել է Մարտունու շրջանում ապրիլի 17-ին:
Արցախի Հանրապետությունում բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` բոլոր բուժհիմնարկները ապահովված են հակաթույնով: