Մակքոնելը բազմիցս հրապարակայնորեն կասկածի տակ է առել նախագահական լիազորությունների էությունն ըմբռնելու և կանոնավոր կերպով Հանրապետական կուսակցության և Սենատում տիրող կարգի քննադատությունը դադարեցնելու Թրամփի ունակությունը:
Կորեական թերակղզու իրադրությունը խիստ լարված է մնում Փենյանի կողմից հրթիռամիջուկային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ կատարել է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը սուր արձագանք է առաջացրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:
Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչները ուսումնական թռիչքներ են իրականացրել Նախիջևանում:
Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:
Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի հանդիպումը:
Ռեժիսոր է նշանակված Թոդ Ֆիլիպսը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տղաների նախահարսանեկան խնջույք Վեգասում», «Սրիկաների դպրոցը» և «Հրացանափողերով տղաները»:
Օրեցօր ալկոհոլից կախվածություն ունեցող մարդը մի քիչ էլ ավելի խմելու ցանկություն է ունենում, որպեսզի հարբածություն զգա, որովհետև նրա համար դժվար է ժամանակին կանգ առնելը:
Մասքը նաև նշել Է, որ սկաֆանդրն արդեն փորձարկումներ է անցել կրկնակի վակուումային ճնշմամբ: «Անհավանականորեն բարդ էր հավասարակշռություն գտնել գեղագիտության և գործառականության միջև: Դա հեշտ Է անել առանձին-առանձին»:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն անհրաժեշտ է համարում մեծացնել բալիստիկ հրթիռների համար մարտագլխիկների և կարծր վառելիքով աշխատող հրթիռային շարժիչների արտադրությունը: Այդ մասին նա հայտարարել է Ռազմական գիտությունների ազգային ակադեմիային առընթեր քիմիական նյութերի գիտահետազոտական ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:
Սպասվում է, որ B դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական ինը հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերից:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու առևտրի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Նոր սմարթֆոնն ունի երկու վերափոխակ՝ 64 և 128 ԳԲ, նաև թողարկվել է սմարթոնի պարգևային տարբերակը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սարքն ունի Android 7 (Nougat) ավելի արդիական գործառական համակարգ սմարթֆոնի նախորդ սերնդի համեմատությամբ:
Օգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին: Ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր:
Իրականում նման մոտեցումները փչացնում են բարեփոխումների ողջ ընթացքն ու պատճառ են դառնալու, որ այդքան ռեսուրսն ու ջանքերն ի հօդս ցնդեն ինչ-որ մեկի քմահաճույքի պատճառով: Իսկ նման մեթոդներով վարչապետի առաջընթաց ապահովող որոշումները հիշեցնում են ռուսական թևավոր խոսքը՝ «хотели как лучше, а получилось как всегда»։
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ Թեհրանն ու Վաշինգտոնը:
Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործների Արցախից ու Հայաստանից:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը պարբերաբար լքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարածքը, իսկ ՔԿՀ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, հաստատապես տեղեկացված լինելով այդ մասին, միջոցներ չեն ձեռնարկել՝ նրա ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավանդականների փոխարեն մասնագետներն առաջարկել են օգտագործել մագնիսաէլեկտրական անտենաներ՝ մեմբրաններ՝ ֆեռոմագնիսական և պիեզոէլեկտրական նրբաթաղանթային տարակառուցվածքով: Տվյալ սարքերն էլեկտրամագնիսական ալիքներն ընունում և հաղորդում են ռեզոնանսային ակուստիկ հաճախություններում մագնիսաէլեկտրական էֆեկտի միջոցով:
Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը սպառնալիք է Իսրայելի եւ ամբողջ աշխարհի համար:
Ֆուտբոլիստները և մարզիչները սպասում են բրազիլացու վերադարձին, բայց նախ՝ նա ստիպված կլինի իր մեղքերն ընդունել և ներողություն խնդրել ակումբի գրասենյակում:
Նախնական տվյալների համաձայն, այրվել է մոտավորապես 12 հեկտար եզակի անտառ:
Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլի A խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը և չէր կարողացել անցնել հաջորդ փուլ: Այսպիսով, մեր ընտրանին հանդես է գալու B դիվիզիոնում:
Գյումրեցի մարզիկն, անդրադառնալով ըմբշամարտի նոր կանոններին, շեշտեց, որ նախկին կանոններն ավելի լավն էին, այն ավելի դիտարժան էր դարձնում մարզաձևը: Սակայն ինչ կանոններ էլ լինեն, հավաքականն այնպիսի մարզչական շտաբ ունի, ովքեր կարող եմ միշտ պայքարել ոսկու համար:
«Գլխատվել են առնվազն ինը զինվորներ, նույն կերպ սպանվել են երկու խաղաղ բնակիչներ»,- հայտարարել է գնդապետը «Ֆրանսպրես» գործակալությանը: ԼԱԲ-ի դիրքերի վրա հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Իշխանությունների կարգադրությամբ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, հիմնարկությունները, բանկերն ու գրասենյակները: Նաև նավահանգստում դադարեցվել են բեռնաթափման աշխատանքները և սահմանափակված է լաստանավային հաղորդակցությունը: