
Սմարթֆոնների անտենաները հարյուրապատիկ փոքրացվել են

Ամերիկացի գիտնակաները գտել են կոմպակտ անտենաները հարյուր անգամ փոքրացնելու եղանակը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Communications հանդեսում:
Ավանդականների փոխարեն մասնագետներն առաջարկել են օգտագործել մագնիսաէլեկտրական անտենաներ՝ մեմբրաններ՝ ֆեռոմագնիսական և պիեզոէլեկտրական նրբաթաղանթային տարակառուցվածքով: Տվյալ սարքերն էլեկտրամագնիսական ալիքներն ընունում և հաղորդում են ռեզոնանսային ակուստիկ հաճախություններում մագնիսաէլեկտրական էֆեկտի միջոցով:
Հեռանկարային տեխնոլոգիան, գիտնականների կարծիքով՝ կարող է կիրառություն գտնել անհաղորդալար կապի դյուրակիր համակարգերում, ներառյալ կրովի սարքերը, սմարթֆոնները և կենսաիմպլանտացվող անտենաները: