«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ». Սերժ Սարգսյան
Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն ﬕավորուﬓերի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները: Ողջունելով Ռուսաստանի գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ﬕ քանի օրից նշելու են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: ՀՀ Նախագահի խոսքով՝ հետագա տարիները դարձան ﬕջպետական հարաբերությունների ինտենսիվ շրջան:
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացիայով, ﬕջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ևս ինտենսիվ զարգանում են: Անցած տարի ﬔր առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ ունեինք: Այս տարվա առաջին վեց աﬕսների ընթացքում ավելացել է գրեթե 24 տոկոս: Մշտական է ﬔր երկրների կառավարությունների ու խորհրդարանների ﬕջև կապը: Մշտապես զարգանում է նաև ﬕջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այս աﬔնին, իհարկե, նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցելությունները: Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնության դումայի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկվայում եղել պաշտոնական այցով, ﬔր խորհրդարանի նախագահը, վարչապետը: Մենք Հայաստանում սպասում ենք Ռուսաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, նախարար Մանտուրովին՝ գործարարների և պետկառավարիչների ﬔծ պատվիրակության կազմում՝ Եվրասիական տնտեսական համագործակցության երկրորդ ﬕջազգային ֆորուﬕ շրջանակներում:
Բառացիորեն, օրեր առաջ կայացան երեք կարևորագույն երկկողմ հանձնաժողոﬖերի նիստերը՝ ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և խորհրդարանական համագործակցության: Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը: Շատ կարևոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք ﬕջոցառուﬓերը չեն սահմանափակվում ﬕայն Ռուսաստանի մայրաքաղաքի աշխարհագրությամբ, ﬕջոցառուﬓերը կանցկացվեն Ռուսաստանի 12 քաղաքներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար: