
Ֆիլիպե Կոուտինիոն ընդունել է պարտությունը և ուզում է ամեն ինչ հարթել «Լիվերպուլի» հետ

«Բարսելոնան» շոկի մեջ է:
«Կարմիրների» կոշտ և վճռական դիրքորոշումը՝ չվաճառել Կոուտինիոյին, կարծես տվեց ակումբին անհրաժեշտ պտուղները: Կոուտինիոն և նրա ներկայացուցիչներն ուզում են հանդիպել «Լիվերպուլի» ղեկավարության հետ, ամեն ինչ դնել իր տեղերը և շարունակել ելույթներն «Էնֆիլդում»: Ըստ The Independent-ի տեղեկության, ֆուտբոլիստն ընդունել է պարտությունը՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված տրանսֆերային պատմության մեջ:
Ֆուտբոլիստները և մարզիչները սպասում են բրազիլացու վերադարձին, բայց նախ՝ նա ստիպված կլինի իր մեղքերն ընդունել և ներողություն խնդրել ակումբի գրասենյակում:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կոուտինիոն իմանալով «կապտանռնագույնների» կողմից հետաքրքրության մասին՝ հրաժարվել էր հանդես գալ «Լիվերպուլի» կազմում: Ակումբը հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին՝ անկախ ամեն ինչից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը