Վրացի գործարարները միավորվում են՝ փրկելու Բորժոմի անտառը
Վրացական երկու խոշոր բանկեր՝ «Վրաստանի բանկը» և TBC Bank-ը, ինչպես նաև «Բորժոմի» հանքային ջրի շշալցնող ընկերությունը պատրաստվում են վերականգնել Բորժոմ-Խարագուլի (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) անտառի այրված մասը: Նախնական տվյալների համաձայն, այրվել է մոտավորապես 12 հեկտար եզակի անտառ:
«Բորժոմում անձնազոհ պայքար է ընթանում տարերքի դեմ: Այրվում է բացառիկ մի անտառ: Ելնելով ստեղծված իրադրությունից՝ TBC Group-ը՝ «Բորժոմի» ընկերության հետ միասին, որոշում են ընդունել ստանձնել տասը հեկտար այրված անտառի ամբողջական վերականգնման պարտավորությունը: Ես ցանկանում եմ հորդորել բոլոր գործարարներին, ընկերություններին, ովքեր ցանկություն ունեն, միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի բոլորս միասին վերականգնենք եզակի բնությունը, որն այսօր մեզնից խլում Է տարերքը»,- ասել է TBC Bank-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն՝ հանդես գալով Imedi հեռուստաընկերության եթերում:
«Վրաստանի բանկը» պատրաստ է 1 մլն լարի (ավելի քան 418 հազար դոլար) հատկացնել այրված անտառի վերականգնման համար:
Հայտնի է դարձել, որ այրված անտառի վերականգնման արշավին կմիանա նաև Coca-Cola Bottlers Georgia ընկերությունը, որի սեփականատերը վրացի հայտնի գործարար Թեմուր Չկոնիան է, հաղորդել ղ Sputnik-ը: