«ՀՀ-ի և ՌԴ ﬕջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են». Պուտին

Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն ﬕավորուﬓերի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ողջունելով ՀՀ Նախագահին՝ Վլադիﬕր Պուտինն ընդգծել է, որ այս տարի երկու երկրները նշում են լավ տարեդարձներ համագործակցության շրջանակներում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ ﬕ քանի օրից՝ օգոստոսի 29-ին, նշվելու է բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի 20-ամյակը:

«Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների ﬕջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվեցին: Մեզ մոտ առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, կա երկկողմ համագործակցություն և՛ տնտեսության, և՛ անվտանգության, ռազմական ոլորտում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք ﬕջազգային կազմակերպությունների և ﬔր ինտեգրացիոն ﬕավորուﬓերի շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի համալիրի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահը

Տեսանյութեր

Լրահոս