Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Ս համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։
Ի պատասխան ձեր բազմաթիվ նամակների՝ հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարություններ չեն սպասվում, այնպես որ, հանգիստ կարող եք բերքահավաքը շարունակել:
ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես
Ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 80-ամյա Բախշի Երիցյանը։
Պաշտոնական Անկարան դատապարտել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակումը՝ հայտնելով, որ իրենք հարգում են Իսպանիայի տարածքային ամբողջականությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Արագած թաղամասի թիվ 8 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մարիամ Ա.-ին։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որպեսզի Արցախի հարցի լուծումը համապարփակ լինի, մի շարք քայլեր պետք է կատարվեն։
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա կանխատեսումը։
Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրինությունը դիմել է ֆինանսների նախարարություն` պահանջելով սև ցուցակում ներառել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին պատկանող ընկերությանը՝ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են նաև ենթակառուցվածքները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն նշմարվում են այն պաշտոնյաների անունները, ովքեր 2018 թվականից հետո չեն պաշտոնավարելու: Այդ անունների թվում շրջանառվում է ՄԻՊ Արման Թաթոյանի անունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկարատև դադարից հետո կրկին Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
2017թ. մարտի 29-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի անտառպետության թիվ 1 պահաբաժնից ապօրինի ծառահատում կատարելու մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հիմքում ընկած է մեկ փաստ։ «Բոլորը գիտեն, որ այդ փաստն է, բայց ոչ ոք չի ուսումնասիրում։ Մեղրիի տարբերակ, դա ի՞նչ էր։ Մինչև հիմա չեն ասում, որ առաջարկվել է այդ տարբերակը, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը եղել են դեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմ»։
Խարդախությամբ մոտ 6 միլիոն դրամ հափշտակած եղբայրները՝ ոստիկանությունում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է:
Տեսագրություններում երևացող անձինք կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր և Սադոյանների միջև:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996թ.-ից հետո կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով հրապարակային աճուրդների միջոցով իրացում չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Առինջ մոլում» վաճառականների և հարկային ծառայության միջև տարաձայնությունների լուծմանը երեկ ներգրավվել է մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հարկայինի աշխատակիցների հետ միասին հանդիպել է առևտրականների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը և ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին:
Ստամբուլից Երևան են եկել ու ներկայացել ոստիկաններին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է հյուրանոցային բումը։ Հյուրանոց են կառուցում գրեթե բոլորը․ Գագիկ Խաչատրյանը՝ «Մարիոթ», Գագիկ Ծառուկյանը՝ «Կեմպինսկի», Դերժավայի Արկադին` ԵՊՀ-ի հյուրատան տեղում, անգամ Իոսիֆ Կոբզոնը Ղրիմի Արտակի (Թովմասյան) հետ նախկին «Դվինի» տեղում թանկարժեք կառույց է վեր խոյացնում։ Բոլորն շտապում են։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը 2018թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսքի ազատության մասին մեր մի քանի հրապարակումներից հետո ՀՀՇ-ի իշխանության տարիներին բարձր կարգավիճակ զբաղեցնող պետական գործիչներից մեկն ուշագրավ պատմություն պատմեց։