«Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ». Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսքի ազատության մասին մեր մի քանի հրապարակումներից հետո ՀՀՇ-ի իշխանության տարիներին բարձր կարգավիճակ զբաղեցնող պետական գործիչներից մեկն ուշագրավ պատմություն պատմեց։

Տարիներ առաջ, երբ նոր-նոր սկսել էին քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմակիցներին, ՀՀՇ կարկառուն դեմքերը շատ ծանր էին տանում այդ քննադատությունները, և նրանցից մեկը փորձել էր համոզել ՀՀ առաջին նախագահին, որ միջոցներ ձեռնարկեն, թույլ չտան քննադատել իրենց, լրատվամիջոցների վրա «աշխատեն»։

Տեր-Պետրոսյանը կանխել է այդ տրամադրությունները՝ ասելով․ «Էսքան բան ժողովուրդը հանդուրժում է, բա չհայհոյի՞ էլ»։ Եվ անգամ հումոր է արել՝ ցույց տալով այն ժամանակ շատ կիրառական ծխախոտի տուփը՝ «LM»․ «Տեսեք, էստեղ էլ է գրված՝ Լևոնի մերը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս