«Կտամ այն անձի անունը, որին այլ պետության պաշտոնյա 3 օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հիմքում ընկած է մեկ փաստ։ «Բոլորը գիտեն, որ այդ փաստն է, բայց ոչ ոք չի ուսումնասիրում։ Մեղրիի տարբերակ, դա ի՞նչ էր։ Մինչև հիմա չեն ասում, որ առաջարկվել է այդ տարբերակը, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը եղել են դեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմ։ Առաջարկողները իմացել են՝ ով է դեմ, ով՝ կողմ: «Ելք» դաշինքում Վազգեն Սարգսյանը երեք ընկեր ունի, դաշինքն ասում է՝ ուզում են անկախություն հաստատել։ Ինչպես անկախությունը գնդակահարվեց Հոկտեմբերի 27-ին, այնպես էլ՝ հիմա թող վերածնվի Հոկտեմբերի 27-ով:

Առաջարկում եմ խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ վստահելի մարդկանցից բաղկացած։ Այն պայմանականորեն կարող է ղեկավարել Շառլ Ազնավուրը, ինչը ճիշտ է, սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց լրացուցիչ վստահություն կհաղորդի» Ես պնդում եմ ասածս՝ եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ես կտամ այն անձի անունը՝ ՀՀ պետական պաշտոնյա, որին այլ պետության պաշտոնյա երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին»,- «Ժամանակ»-ին ասաց Մանուչարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031