Երկարատև դադարից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան. ո՞րն է նրա գալու նպատակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկարատև դադարից հետո կրկին Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գաղտնիք չէ, որ վերջինս սովորություն ունի ժամանակավորապես հայտնվելու, ապա անհետանալու՝ չմոռանալով այդ ընթացքում հարցազրույցներ տալ՝ խոսելով իշխանափոխության համար պայքարելու պատրաստակամության մասին, ավելին՝ այս ընթացքում արդեն կատակում են, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ է ժամանել՝ հերթական հյուրախաղերի: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հանդիպումներ ունենա, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ձևավորված ազգային դիմադրության ճակատի անդամների հետ: Հիշեցնենք, որ այդ խմբի հռչակագիրն արդեն պատրաստ է, և առաջիկայում կմշակվի նրանց գործողությունների ծրագիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031