Բաժիններ՝

Երևանում հնարավոր է ջերմաստիճանը նվազի մինչև -3…-5 աստիճան. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա  կանխատեսումը։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +17…+20°C, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-7°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 15-55 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր Արագածոտնի և Կոտայքի մարզիլեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+15°C, ամսվա երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -10…-15°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 30-50մմ):

Լոռու մարզ 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +13…+18°C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-10°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման 20-55 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20°C, երրորդ տասնօրյակում` ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-40մմ):

Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտայի շրջաններում սպասվում է +8…+10°C, նախալեռնային շրջաններում սպասվում է +6…+7°C, լեռնային շրջաններում` +1…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքներին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` հովտային շրջաններում մինչև +18…+22°C, նախալեռնային շրջաններում մինչև +17…+20°C, լեռնային շրջաններում` +12…+15°C, ամսվա երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` հովտային շրջաններում գիշերը մինչև 0…+2°C, նախալեռնային շրջաններում գիշերը մինչև -2…-5°C, լեռնային շրջաններում` -7…-12°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 23-53մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին (նորմա` +6.6°C): Առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում +15…+18°C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև  -3…-5°C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ(նորման` 30մմ):

Սևանա լճի 2017թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 15…17°C, որը բարձր է եղել նորմայից 3…4 աստիճանով:Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 1-ին և 6-ին՝ +28…+31°C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 5…7 աստիճանով:

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 26-ին և 30-ին՝ 1…5°C, երբ օրական միջին ջերմաստիճանի շեղումը նորմայի նկատմամբ կազմել է համապատասխանաբար նորմայից բարձր՝ 0-3 աստիճանով և նորմայից ցածր՝ 1…2 աստիճանով:Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 35-85%:

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 86%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 18.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 59%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 177.0 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 112%:Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 12 սմ-ով և կազմել` 1900.53մ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս