Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:
Այսօր Ազգային ժողովի այգում` Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:
«Օրենքով սահմանված կարգով ես ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին, օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ: Դրա համար կան պատճառներ, որոնց մասին կարող եք իմանալ Պաշտպանության նախարարությունից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել ծառայությունից»:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ մրցակիցը Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է:
Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար:
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գագիկ Ծառուկյանն իրեն արգելել է խոսել լրատվամիջոցների հետ:
ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին հայ ոստիկանները։Լ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ Հայրապետական այցելության շրջանակներում հոկտեմբերի 26-ի առավոտյան այցելեց «Վաչե Մանուկյան» դպրոց և հանդիպեց աշակետության հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Երբ կրակում են պետության վրա, իսկ դա հենց պետության ոչնչացման փորձ էր, երկու տարբերակ կա: Առաջին` իշխանության մեջ կան հակասություններ, և մի խմբավորումը վերացնում է մյուսին` ստանալու համար ամբողջ իշխանությունը։ Երկրորդ` որևէ պետություն է միջամտում` պետական հեղաշրջման փորձ անելով վերացնելու պետության առաջին դեմքերին, որ նրանց փոխարինեն իր քաղաքականությունը վարողները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը:
ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է իրագործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը, որն ընդունվել է այս տարվա ամռանը, եւ Կոնգրես է ուղարկել պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Հարավային Կորեա այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը լի է ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարկադրելու վճռականությամբ:
Այսօր Ազգային ժողովը ձայների 89 կողմ և 9 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագիծը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որպես երկրի ներսում արդարության վերականգնման, պետական սահմաններն էլ ավելի ամրացնելուն միտված հիմնավոր խթան, դժվար թե կյանքի կոչվի։ Ապագա գիտնականներին, գիտությամբ հետաքրքրվող մարդկանց ՀՀ զինված ուժերում պարտադիր կարգով ծառայեցնելու ճիգ ու ջանքերի փոխարեն, լավ կլիներ խթանել հենց գիտությունը կամ, ավելի ճիշտ՝ զրոյական կետից վերստեղծել այն, ֆինանսավորել, քաջալերել, թիկունք կանգնել երիտասարդ գիտնականներին, կարեւորել գիտության ահռելի դերը ժամանակակից մարդու կյանքում։
Ստամբուլի դատարանի որոշմամբ պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններ՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին հեռացել են Թուրքիայից:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում կնշանակվի Արթիկի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը:
«Փաստ» թերթը գրում է. «Մեղրն այս տարի հանրապետությունում ավելի քիչ կլինի, քան նախորդ տարիներին: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը: Մեղվաբույծների հույսերը չեն արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, սակայն անհամեմատ ավելի քիչ է ստացվել: Անցյալ տարի 3500 տոննա է եղել, հիմա կեսից էլ պակաս է՝ մոտ 1500 տոննա:
««Ժամանակ» թերթի խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ կապված Իրանի միջուկային համաձայնագրի հետ և այս առնչությամբ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները չեն շտապում հետևել Հայաստանի օրինակին և հեղինակել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծ։ Արցախում համարում են, որ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, լավագույն դեպքում այն ժամանակավրեպ է, քանի որ արցախցի տղամարդիկ իրենց կանանց կամ երեխաներին չեն ծեծում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա: «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»,- ասել է նա:
Սահմանված ժամկետում նոյեմբերի 5-ի ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մանկապարտեզներում և դպրոցներում Սահմանադրության 31-րդ հոդվածի գործողությունն ապահովելու, երրորդ անձանց հետ երեխաների մասին տեղեկությունները քննարկելու, այլ անձանց դրանք փոխանցողներին խստագույնս պատժելու համար:
ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայի իշխանություններին են պատասխանատու համարում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունում զարինի օգտագործման համար:
«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», – «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.
Հայ-Ռուսական համալսարանը հայտնվել է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի QS EECA University Rankings 2018թ․ վարկանիշային աղյուսակում, որը միավորում է տարածաշրջանի 250 լավագույն բուհերը․ հայաստանյան ԲՈՒՀ-երից այդ ցուցակում ընգրկվել են միայն ՀՌՀ-ն և Երևան պետական համալսարանը։