
Արցախում 4 անձ բերման է ենթարկվել

2017թ. մարտի 29-ին հաղորդվել էր «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի անտառպետության թիվ 1 պահաբաժնից ապօրինի ծառահատում կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և Մարտակերտի շրջբաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված ծառահատումը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներ` 1981թ. ծնված Ա. Բ-ն, 1966թ. ծնված Ռ. Մ-ն, 1982թ. ծնված Ա. Հ-ն և 1984թ. ծնված Մ. Բ-ն, ովքեր խոստովանել են, որ ծառահատումը կատարել են իրենք: