
«Թրամփը թերագնահատում է հետախուզության դերը». ԿՀՎ ղեկավար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը թերագնահատում է երկրի հետախուզական միության դերն ու կարևորությունը, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել Միացյալ Նահանգներին, հայտնում է CNN-ը։
«Նոր վարչակազմը և ցանկացած նախագահ պետք է հասկանա, որ սա բարդ և վտանգավոր աշխարհ է, և հետախուզական միությունը ու հետազննության պրոֆեսիոնալները կարող են օգնել ապահովել երկրի անվտանգությունն ու պաշտպանել նրա շահերը»,- հայտարարել է ԿՀՎ ղեկավարը։
Նա հավելել է, որ ցանկացած նախագահ կամ նրա վարչակազմը, որոնք դա չեն հասկանում, սպառնալիքի տակ են դնում երկրի շահերը անվտանգության ոլորտում։
Բրեննանը նաև վստահություն է հայտնել, որ ճիշտ եզրակացություն է արվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ռուսական ցանցահենային հարձակումների վերաբերյալ։