Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է ոչ միայն ժողովրդավարության օրրաններից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:
Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացել է վաստակաշատ մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ջուլիետա Զաքարյանի (Վանյան) մահվան մասին։ Նա իր ամուսնու՝ պրոֆեսոր Ալբերտ Վանյանի հետ մեծ ներդրում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ստեղծման և կայացման գործում։
«Ռեալի» ղեկավարությունը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է իրականացնել մի շարք թանկարժեք ձեռքբերումներ: Ըստ Diaro Gol-ի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կատարել մի քանի գնումներ յուրաքանչյուր գծի համար:
ABC News-ն ուշադրություն է հրավիրում առնվազն մեկ էական խոչընդոտի վրա, որը կարող է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում: «Այս ամենը շատ լավ է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չէ»,- գրել է հրատարակությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում նյարդայնացած գրել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն ի վիճակի չէ կասեցնել ԶԼՄ-ներում պետական տեղեկատվության արտահոսքը։
Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերով համակարգող Անտոն Կոտովն ասաց. «Ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ոչ թե սովորական կրթություն, այլ բարձրակարգ կրթություն, որը հետագայում շատ դռներ կբացի միջազգային կարիերայի համար: Մեր ճամբարը Շվեյցարիայում է, թեպետ ունենք նաև ճամբարներ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր: Սա հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական և ամերիկյան մշակույթներին»:
Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության Խատինի ակտիվիստ Վասիֆ Մուզաֆարովը ձերբակալվել է ոստիկանության կողմից փետրվարի 22-ին, այն բանից հետո, երբ դուրս է եկել տանից ու տարվել ոստիկանություն, Turan գործակալությանը հայտնել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին։
Գրիգորյանը միացել էր Uber-ի թիմին 5 տարի Twitter սոցիալական կայքում աշխատելուց հետո: Twitter-ի նախկին փոխնախագահը միացել էր Uber-ի թիմին 2015 թվականի մարտին, որպեսզի ընկերության հետ իրականացնի 50-ից ավելի նախագծեր: Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի՝ Փիթսբուրգի բաժնի ղեկավարն էր:
Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ վերջին կես տարում թուրք դիվանագետներից քաղաքական ապաստանի 136 հարցում են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Կ.Պոլսի միաբան եպիսկոպոսներին` երկօրյա ժողովների ընթացքում դրսևորած հանձնառության համար` եղբայրական ոգով և նախանձախնդրությամբ Պատրիարքության և պոլսահայության կյանքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված ջանքերի համար:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքի անցնի գործադիր մարմնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Սահակյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, որ իրեն Լոռու մարզպետ են նշանակելու, մամուլի երևակայությունն է:
Ըստ ֆուտբոլիստների՝ Ռանիերիի նոր մարզումային քաղաքականությունը, անհաջող ռոտացիան են դարձել թիմի անհաջողությունների հիմնական պատճառը:
Փետրվարի 24-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների քվեարկության ժամանակ միանգամից 40-60 լրատվամիջոցներ են ներկա լինում. «Սրա հետ մեկտեղ՝ իշխանության ներկայացուցիչներն ԸՕ-ով սահմանեցին խտրականություն. վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների համար այդ սահմանափակումը չի գործում, այլ գործում է միայն թերթերի և ինտերնետային լրատվամիջոցների համար: Այս տեսակ ռիսկերի պայմաններում ենք դատապարտված իրականացնել այս առաքելությունը»:
Նարեն « ԵՍ ԵՄ » ՝ իմ ձեռքերն ու ոտքերը, իմ մի մասնիկը… Ես որպես մայր, չեմ կարող, պարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:
Խ.Հարությունյանը նշեց, որ ձմռանից հետո խուսափում է երթևեկել մայրուղիներով, իսկ Երևան-Սևան ճանապարհն ամբողջությամբ փոսերով է պատվում: Նա հարցադրում արեց, թե ե՞րբ Հայաստանում կլինեն միջազգային չափանիշերին համապատասխանող լավ լուսավորված թունելներ:
Թուրքիան համագործակցության չի գնա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, սակայն միևնույն ժամանակ չի պատրաստվում նրան իշխանությունից ուժով զրկել, RT-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը։
«Մտավախություն կար, որ մեզ թշնամի պետությունը կարող է հանկարծ Սամվել Բաբայանի նկատմամբ ոտնձգություն անել, բայց հիմա էլ մտավախություն կա, որ այդ նույն թշնամի պետությունն Արցախում անցկացված հանրաքվեի հետ կապված, որպես բնութագիր՝ կարող է այդ նույն հերոսի մտքերը տիրաժավորել: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ մեծ վտանգ է»:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
ՔԿՀ աշխատակիցը ոչ իրավագիտակցության և ոչ էլ տեղեկացված լինելու տեսանկյունից չի կարող տարբերակել նյութը քրեական գործին առնչվում է, թե՝ ոչ, հետևաբար ինքնին այդ տրամաբանությամբ նյութեր զննելը չի կարող օրինական նպատակ հետապնդել.
«Պայքարն արդեն ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեջ է, այլ նաև ներկուսակցական թեկնածուների մեջ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ տեղում գտնվող Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Մասիսում ՀՀԿ-ական 2 պատգամավորների` Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և Մուրադ Մուրադյանի թիմակիցների նախընտրական բախումները:
ԱՄԷ-ն բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ իր դեսպանի՝ Հանան Խալֆան Օբայդի Ալի ալ-Մադանիի ու մուսուլմանական սովորույթների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով, հայտնում է Life-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը:
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում ականի պայթյունի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 2 և վիրավորվել 3 զինծառայող, հայտնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան մարտի 9-10-ը և բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է RIA Novosti-ին։
Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։
Ռուսաստանն ու Բելառուսը մոտ են ռուսական գազի գնի նվազեցման մասին պայմանավորվածությանը, հայտարարել է Բելառուսի կառավարության փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանրապետության էներգետիկայի կոլեգիայում։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:
«Անկեղծ ասած` մեզ համար կարևոր են քաղաքացիական կարծիքները, քանի որ կարևոր է, թե հասարակ հայերն ինչպես են վերաբերվում ընտրություններին: Մենք ընտրությունների մասով մեր դատողություններն անում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության տված գնահատականներով»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով են օժանդակում «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությանը: