
«Հետաքննությունների դաշնային բյուրոն ի վիճակի չէ կասեցնել ԶԼՄ-ներում արտահոսքը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում նյարդայնացած գրել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն ի վիճակի չէ կասեցնել ԶԼՄ-ներում պետական տեղեկատվության արտահոսքը։
«Հետաքննությունների դաշնային բյուրոն ի վիճակի չէ կասեցնել արտահոսքերը, որոնք վաղուց ներթափանցել են մեր կառավարությունը։ Նրանք չեն կարող անգամ հայտնաբերել արտահոսքերը հենց Հետաքննությունների դաշնային բյուրոյում։
«Գաղտնազերծված տեղեկատվությունը, որը կարող է ունենալ կործանիչ ազդեցություն ԱՄՆ-ի համար, հայտնում են ԶԼՄ-ները»,- գրել է նա։
Նա հրամայել է, որ անձինք, որոնք նման տեղեկատվություն են փոխանցում ԶԼՄ-ներին, անհապաղ հայտնաբերվեն։