
Ռանիերին հեռացվել է ֆուտբոլիստների պահանջով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կլաուդիո Ռանիերին հեռացվել է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ Ռանիերիի հեռացումը եղել է ոչ այնքան ղեկավարություն, ինչքան ֆուտբոլիստների պատճառով: Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում «Սևիլիային» պարտվելուց հետո հանդիպում են ունեցել ակումբի ղեկավարության հետ, որտեղ նշել են, որ դժգոհ են Ռանիերիի աշխատանքից և ցանկանում են, որ մարզիչը հեռանա:
Ըստ ֆուտբոլիստների՝ Ռանիերիի նոր մարզումային քաղաքականությունը, անհաջող ռոտացիան են դարձել թիմի անհաջողությունների հիմնական պատճառը:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում կարողացավ հաղթել Պրեմիեր լիգան, իսկ այժմ 17-րդ հորիզոնականում է, և հնարավոր է՝ լքի Պրեմիեր լիգան:
Սիրարփի Աղաբաբյան