«Թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ կաշխատենք»

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքի անցնի գործադիր մարմնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Սահակյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, որ իրեն Լոռու մարզպետ են նշանակելու, մամուլի երևակայությունն է:

«Կոնկրետ որևէ պաշտոն, որևէ աշխատանք, որևէ գործ իմ հետ չի քննարկվել: Քննարկվել է այլ աշխատանքի անցնելու տարբերակ այլ պաշտոնում: Բնականաբար, այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»,- ասաց նա:

Հ.Սահակյանը ՀՀԿ ցուցակի 45-րդ հորիզոնականում է: Նա նշեց, որ ռեյտինգայինով չի առաջադրվել, քանի որ հարցը քննարկվել է և որոշվել, որ ինքը պետք է քաղաքական ցուցակում լինի: Ըստ նրա` այս պահին իրենց նպատակն ապրիլի 2-ի ընտրությունները նորմալ կազմակերպելն է: Հարցին` գործադիրում աշխատելու ցանկություն ունի՞, Հ.Սահակյանը պատասխանեց. «Ցանկություն, իհարկե, ունենք, բայց թիմի ղեկավարը որտեղ նպատակահարմար կգտնի, այնտեղ էլ կաշխատենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս