Զոհված կապիտանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»: