Բաժիններ՝

Դավիդ Դե Խեան, Ազարը և Դիբալան՝ «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում են

«Ռեալի» ղեկավարությունը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է իրականացնել մի շարք թանկարժեք ձեռքբերումներ: Ըստ Diaro Gol-ի տեղեկությունների՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կատարել մի քանի գնումներ յուրաքանչյուր գծի համար:

Աղբյուրը հաղորդում է, որ «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի և «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Նշվում է, որ առավել հավանական է լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Տվյալ պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս