Բաժիններ՝

Ադրբեջանում ընդդիմադիրներ են կալանավորվել

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության Խատինի ակտիվիստ Վասիֆ Մուզաֆարովը ձերբակալվել է ոստիկանության կողմից փետրվարի 22-ին, այն բանից հետո, երբ դուրս է եկել տանից ու տարվել ոստիկանություն, Turan գործակալությանը հայտնել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին։

Փետրվարի 23-ին շրջանային դատարանը կալանավորել է ակտիվիստին 30 օրով՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։

Իր հերթին, փետրվարի 24-ին Շեքիում տեղի դատարանը 25 օրով կալանավորել է «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Յուսիֆ Գարաևին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս