
Ծաղկաձորում մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է. մանրամասներ

Փետրվարի 24-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):
Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, ովքեր ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2001 թ. ծնված Կ. Չ-ին և տեղափոխել անվտանգ տարածք: