Բաժիններ՝

Նարեն «ԵՍ ԵՄ »՝ իմ ձեռքերն ու ոտքերը, իմ մի մասնիկը

«Նարեն « ԵՍ ԵՄ » ՝ իմ ձեռքերն ու ոտքերը, իմ մի մասնիկը… Ես որպես մայր, չեմ կարող, պարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:

… Նարես լույսի կտոր է, աստվածային էակ, հրեշտակ… Տասը երկարուձիգ տարիներ ես ու Նարես պայքարի մեջ ենք. Մանկական ուղեղային կաթվածը մեզ համար ԴԱՏԱՎՃԻՌ ՉԻ, ես ու հրաշքս հենց սկզբից որոշեցինք որ պիտի քայլենք ամեն գնով, պիտի խոսենք ու, որ ամենակարևորն է, պիտի ապրենք, պիտի լիարժեք ապրենք ու անսահման երջանիկ: Այս տասը տարիների ընթացքում շատ չարչարանքներ ու տառապանքներ կրեցինք. Հաճախեցինք ու հաճախում ենք տարատեսակ վերականգնողական կուրսերի, ձիավարժության և լողի պարապունքների: Բայց տարիներն առաջ են գնում, ու մենք կորցնում ենք ամենաթանկ բանն աշխարհում՝ մեր ժամանակը: Նարեին լիարժեք բուժման կուրս է հարկավոր, որը հնարավոր է ստանալ միայն արտերկրում: Ճիշտ է, մենք դեռ չենք քայլում ու չենք կարողանում խոսել, բայց ես հավատում եմ Աստծո զորությանը, մարդկային բարի կամքի դրսևորմանը և վստահ եմ, որ կգտնվեն անհատներ ովքեր անտարբեր չեն անցնի մի քրիստոնյա ընտանիքի կողքով, որն այսօր ու հենց այս պահին օգնության և աջակցության կարիք ունի: Նարեն « ԵՍ ԵՄ » ՝ իմ ձեռքերն ու ոտքերը, իմ մի մասնիկը… Ես որպես մայր՝ չեմ կարող, պարզապես իրավունք չունեմ Ձեր օգնությանը չդիմելու:


CONVERS BANK
19300 04270160100 AMD
19300 04270160101 USD
19300 04270160158 RUB
Ստասող Մարինե Եգորյան (մայր)»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս