Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է լոգարանում և փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացի ռազմական պատասխան գործողություններից, Մ.Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է դիվանագիտական աշխատանք կատարի և շարունակի ապրիլյան պատերազմից հետո որդեգրած քաղաքականությունը, բազմաթիվ հայտարությունները։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե նորանոր հանքահորեր են հայտնաբերվում, և դրանց միջոցով կհաղթահարվի պակասորդի հետ կապված խնդիրը: Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայում էներգակիրների գների անկմանը զուգահեռ՝ արժեզրկվում է ադրբեջանական մանաթը, որը փետրվարի 1-ին հասել է իր ամենացածր նիշին դոլարի նկատմամբ:
«Ավանդների փոխհատուցման ծրագիրը գործում է 2006 թվականից սկսած: Ավանդների ստացման համար ընդհանուր հաշվառվել է 102 հազար անձ: Նրանցից մինչ այսօր ստացել է շուրջ 92 հազարը: Տարեկան ավանդ է ստանում շուրջ 8000 մարդ»,- նշեց Դանիելյանը:
«Մենք այստեղ՝ տեղում ենք ծանոթանալու Արցախում կատարված և կատարվելիք գիտական աշխատանքներին»,-մասնավորապես ասել է Լ. Թավադյանը:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 2012 հատ պլանշետ և 1683 հատ բջջային հեռախոս։
Մարդու օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը մշտապես տեղեկատվություն է ուղարկում ներքին օրգանների աշխատանքում գրանցվող թերությունների մասին։ Ներկայացնում ենք օրգանիզմի 10 զգուշացնող ազդանշան, որոնց վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։
«Մենք վաղուց էինք կասկածում, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլի ընդունումն արյան մեջ մեծացնում է «լավ» խոլեստերինի պարունակությունը եւ նվազեցնում դրա թիթեղիկների կպչունությունը:
Հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», – ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Առաջին քննարկումը վերաբերում է հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներին։
Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes մակնիշի 34 SN 794 համարանիշի և Range Rover մակնիշի 33 OO 333 համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։
Կուրտուան ինքը պատրաստ է Մադրիդ տեղափոխվելուն, քանի որ նրա կինը և երեխան ապրում են այնտեղ:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանական սոցցանցերում հայտնվել է առաջին կորստի մասին լուրը. Մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev), Շաքիի շրջանի Քիշ գյուղից (Şəkinin Kiş kəndindən):
Փետրվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,613,407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն:
Պատերազմ է ընթանում, նրանց հավաքել են և տարել Աղդամ». Ադրբեջանցիների հեռախոսազրույցի ձայնագրություն:
«Եթե Ռուսաստանից Վրաստանի կախվածությունը հասնի որոշակի մակարդակի, Ռուսաստանը կսկսի այլ լեզվով խոսել մեզ հետ։ Սա է այն բանաձևը, որով Ռուսաստանն աշխատում է հարևան երկրների հետ, և մենք շատ լավ ենք հասկանում, որ դա որոշակի ռիսկ է մեզ համար»։
Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է Հայաստանում վրաց եկեղեցիներին այնպիսի կարգավիճակ տալ, ինչպիսին ունեն Վրաստանում հայկական եկեղեցիները, նման հայտարարություն է արել վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Կախաբեր Գոգոտիշվիլին:
Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրումը սահմանային նոր լարված իրավիճակ է ստեղծել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այս առումով Ադրբեջանի քաղաքականությունը շարունակական է. այսօր էլ նույնն է, ինչ եղել է 1991-1992 թվականներին։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Կլաուդիո Ռանիերիի հեռացումը դրել է մի շարքում ամենամեծ շոկ առաջացնող նորությունների հետ:
Ադրբեջանը, հավատարիմ իր հանցագործ քաղաքականությանը, շփման գծում լարում է իրավիճակը՝ օգտվելով առիթից, որ Հայաստանը թևակոխում է ընտրական գործընթացների փուլ: Հակառակորդը գտնում է, որ դա իր համար լավ առիթ է սրել իրավիճակը, ինչը հանցագործ մտադրություն է:
«Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները պետք է լինեն»,- հայտարարեց Ս. Օհանյանը:
Գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ:
Շարունակելով բանակցային գործընթացի համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձերը` Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը, դիմում նոր սադրանքների։
Սա շատ վատ վիճակահանություն է: Բայց «Սաութհեմփթոնի» և «Բորնմութի» հետ խաղերից հետո մենք կկենտրոնանանք «Ռոստովի» վրա և կփորձենք հաղթել»,- Մոուրինիոյին է մեջբերում ESPN-ը: